Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին

08.11.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ծրագրի ղեկավար Վարդան Բարսեղյանը, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ոլորտի մասնագետներ և փորձագետներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մարզում իրականացվող ներկայիս ծրագրերի և հետագա աշխատանքների ընթացքը, խորացնել միջազգային կազմակերպություն և մարզպետարան կապը և համագործակցության շրջանակները:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց «Տեղական դերակատարների հզորացում հանուն Լոռու մարզի զարգացման» (LEAD) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները մարզի տարբեր համայնքներում և պատրաստակամություն հայտնեց հետագա սերտ համագործակցության և աջակցության:
Ռ. Յելեին ներկայացվեցին մարզի համայնքների զարգացման ռազամավարության կարևորագույն և առաջնահերթ ոլորտները: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մտադիր է մարզում շարունակել ներդրումային ծրագրերի իրագործումը, այդ ուղղությամբ համայնքների կարիքների գնահատման աշխատանքներ կտարվեն: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն լայնածավալ քննարկումներ ֆորումի տեսքով՝ նպատակային և արդյունավետ ներդրումային ծրագրերի իրագործման ուղղություններն ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում արդեն մեկ տարի է, ինչ ընթացքի մեջ է «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Լոռու զարգացմանը՝ բարելավելով համայնքների կյանքի որակը:
Ծրագրի տևողությունը 4 տարի է, որի շրջանակներում մի քանի համայնքներ կմիավորվեն, կստեղծվեն ակտիվ մարդկանց խմբեր, կբացահայտվեն համայնքային խնդիրները և ծրագրի շրջանակներում տվյալ տարածքի խնդիրները հիմնավոր լուծումներ կգտնեն միջազգային կազմակերպությունների միջոցով: LEAD ծրագրի համայնքային աշխատակիցները փաստահավաք առաքելությամբ եղել են մարզի բոլոր համայնքներում, հաջորդիվ կմիավորվեն հեռահար նպատակներով և միասին լուծումներ կգտնեն իրենց խնդիրների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28