Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքերի բակեր

28.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շրջայցով Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված հրատապ ծրագրի միջոցներով, իրականացվում են շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանի, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և ոլորտի պատասխանատումների հետ հետևեց արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին ընթացքին:
Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքերի բակեր:
Չուխաջյան փողոցի 26-30 շենքերի բակերում աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, տեղադրվում են եզրաքարեր, առաջիկա օրերին մայթերը և փողոցները կխճալցվեն, ապա՝ կասֆալտապատվեն: Բաթումի 19 շենքի հարակից անցուղին ասֆալտապատվել է, բակը՝ խճալցվել և պատրաստ է ասֆալատապատման:
Մարզպետին ներկայացվեց նաև մյուս բազմաբնակարանների բակերում տիրող իրավիճակը, որտեղ նույնպես հրատապ ծրագրով առաջիկայում կսկսվեն հիմնանորգման շինաշխատանքները: Նոյեմբերին նման աշխատանքներ կմեկնարկեն նաև Վանաձորի Թումանյան 11, Տիգրան Մեծի 56, Շիրակի խճուղի 56-58, Տարոն 2 թաղամասի 40-50, Երևանյան խճուղի 127-137 շենքերի բակերում և Մյասնիկյան 7՝ 20-րդ դպրոցի բակ տանող ճանապարհահատվածում:

- Վանաձորի բազմաբնակարանների բակերը մեծ մասամբ նման անմխիթար վիճակում են, չեն նորոգվել ավելի քան 30 տարի և մենք աստիճանաբար փորձելու ենք բարեկարգել և հարմարավետ դարձնել բոլոր շենքերի բակերը, -այցն ամփոփելով՝ ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզին հատկացվել է

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28