Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք
28.10.2021

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 22 տարի, սակայն վերքերը չեն ամոքվում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, Վանաձորի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այսօր այց կատարեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ով նույնպես զոհ դարձավ դաժան ոճրագործությանը:
Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին:
22 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: