Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանում այս տարի իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր՝ 198 մլն դրամ պայմանագրային արժեքով. մարզպետը հետևեց աշխատանքների ընթացքին

26.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով Ստեփանավանում էր՝ ծանոթանալու սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին: Մարզպետին ուղեկցում էին Ստեփանավան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգրյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Ստեփանավանում այս տարի իրականացվում է 2 ծրագիր: Ամբողջությամբ հիմնանորոգվում է Ստեփանավանի Երիտասարդական փողոցը, վերակառուցվում են առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան 4 շենքերի տանքիներ: Այցի սկզբում մարզպետին ներկայացվեց պետական միջոցներով իրականացվող Մ3 մայրուղու (Ստեփանավանով անցնող ճանապարհահատված) Բաղրամյան գլխավոր փողոցի շինարարական աշխատանքների ընթացքը:
Արամ Խաչատրյանը շրջայցով եղավ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող Երիտասարդական փողոցի շինհրապարակում: Այս փողոցում վերջին անգամ նորոգում կատարվել է շուրջ 40 տարի առաջ, անանցանելի ու քարքարոտ փողոցի եզրաքարերը պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ամբողջությամբ նորացվել են, մայթերը սալիկապատվում են, փողոցները խճալցվել են և առաջիկա օրերին կասֆալտապատվեն: 1կմ 100 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ փողոցն իր նորացված ենթակառուցվածքներով շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին: Ծրագրի պայմանագրային արժեքը 138 միլիոն դրամ է: Ճանապարհաշինական ծրագրի ավարտից հետո ամբողջովին բարեկարգված փողոցը տասնամյակներ կծառայի:
Այցի ընթացքում մարզպետ Խաչատրյանն ընդգծեց, որ հարկավոր է ուշադիր լինել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, շինարարական ծրագիրն իրագործել լիարժեք և շահագործման հանձնել առանց թերությունների:
- Քայլ առ քայլ կշենացանենք ոչ միայն Ստեփանավանն, այլև ողջ մարզը: Պետություն-համայնք սերտ համագործակցությամբ՝ կենսական նշանակության տարբեր ծրագրեր են իրականացվում բոլոր համայնքներում, -նշեց Ա. Խաչատրյանը:

Ստեփանավանի Ե.Չարենցի 179, Մեղապարտ 8, Բաղրամյան 103, 172 շենքերի տանիքների վերակառուցման պայմանագրային արժեքը մոտ 60 միլիոն դրամ է:
Այցի ավարտին մարզպետն այցելեց նաև Ստեփանավանում կառուցվող Ազատամարտիկների պուրակ:
Վերջինս, թեև կառուցվում է բարարների միջոցներով, սակայն պուրակը ավարտուն տեսքի բերելու նպատակով որոշակի ներդրում կկատարվի նաև պետբյուջեի միջոցներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38