Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

19.10.2021

Մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքները, որը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից։
Ֆորումի շրջանակում այսօր անցկացվեցին կլոր սեղաններ հետևյալ թեմաներով՝
«Եվրասիական գործընկերության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները»
«Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում»
« Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում»
«ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն»
«Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում>>։
Կլոր սեղանների քննարկումներին այսօր մասնակցություն ունեցավ նաև Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ։
Ֆորումի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 19֊ին և 20֊ին։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումներն անցկացվում են 2011 թվականից, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38