Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ախթալա խոշորացված համայնքում այս տարի սուբվենցիոն 9 ծրագիր է իրականացվում. մարզի ղեկավարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին

18.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղավ Ախթալա խոշորացված համայնքում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին միացել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը,:

Ախթալա խոշորացված համայնքում այս տարի ևս աննախադեպ քանակությամբ ծրագրեր են իրականացվում. ընդհանուր առմամբ 9 ծրագիր՝ շուրջ 404 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերի իրականացման աշխարհագրությունն ընդգրկում է խոշորացված համայնքի Ախթալա, Ճոճկան, Շամլուղ և Մեծ Այրում բնակավայրերը:
Ախթալա բնակավայրում այս տարի արդեն իսկ հիմնանորգվել են Աբովյան փողոցի թիվ 22 և 23, Շահումյան փողոցի թիվ 22 բազմաբնակարան շենքերի տանիքները:
Ճոճկան բնակավայրում տուֆով սալարկման միջոցով ներկայում բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները:
Ախթալա և Ճոճկան բնակավայրերում կառուցվում են ավտոկայանատեղիներ, Ախթալա բնակավայրում ասֆալտապատվում և մասնակի բարեկարգվում են ներհամայնքային ճանապարհները:
Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 7-րդ, 7-րդ փողոցի 1-ին, Ախթալա քաղաքի Աբովյան 19, Գնունի 1 և Օրջոնիկիձե 1 բազմաբնակարան շենքերի համար իրականացվում է էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր:
Շամլուղ բնակավայրում իրականացվում է զբոսայգու վերանորոգում:
Ախթալա, Ճոճկան, Շամլուղ, Նեղոց բնակավայրերում կառուցվում են լուսավորության համակարգեր: Ծրագրերի ավարտը նախատեսվում է նոյեմբերի վերջին:
Մեծ Այրում բնակավայրում վերանորոգվում է մանկապարտեզը, իսկ Ճոճկան բնակավայրում կառուցվում է ոռոգման համակարգ: Ծրագրերի ավարտը նախատեսվում է դեկտեմբերի վերջին:
Շրջայցի արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանն իր գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ Ախթալա խոշորացված համայնքի օրինակը վարակիչ կլինի նաև մյուս համայնքների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38