Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանին

12.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանին:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 12-ի թիվ 1148-Ա որոշմամբ Վանիկ Օհանյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Մարզպետ Ա. Խաչատրյանը շնորհավորեց Վ. Օհանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ պաշտոնավարման ժամանակահատվածում Վ. Օհանյանը պատվով և պատասխանատվությամբ կկատարի իրեն վստահված աշխատանքը, հատկապես այնպիսի բարդ շրջափուլում, ինչպիսին առաջիկայում սպասվող համայնքների խոշորացման գործընթացն է և Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունները: Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ բարձրաձայնեց կայացված որոշման մասին. Վանիկ Օհանյանը Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում չի հանդիսանա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ հնարավոր շահարկումներից խուսափելու համար:
Մարզպետ Ա. Խաչատրյանը նաև շնորհակալություն հայտնեց Մամիկոն Ասլանյանին՝ որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:
Վանաձորի համայնքապետարանի գլխավոր քարտուղար Արթուր Օհանյանը համայնքային ծառայողներին կոչ արեց աշխատանքում լինել առավել պատասխանատու:
Վ. Օհանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց.
-Պատրաստակամ եմ այս փուլում առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի չխաթարվի համայնքապետարանի բնականոն գործունեությունը: Այսօր ևս համախմբման կոչ եմ անում` վստահ լինելով, որ միայն այդպես կկարողանանք լուծել բոլոր խնդիրները,-ասաց նա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38