Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի արվեստի պետական քոլեջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին
08.10.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի և կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման ծրագրի ընթացքին:
Վերջինս ինչպես հայտնի է իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ:
Աշխատանքները մեկնարկել են 2017թ. հուլիսին:Դրանք ավարտական փուլում են: Շենքը նախատեսվումէ շահագործման հանձնել մինչև այս ամսվա վերջ:
Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 649 մլն դրամ է:
Պաշտոնյաները շրջել են մասնաշենքում: Նրանք ընդհանուր առմամբ իրենց գոհունակությունն են հայտնել աշխատանքների որակից: