Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն

06.10.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Քննարկմանը ներկա էին նաև մազպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացված միջոցներով մարզի 26 գյուղական համայնքներում մեծ թափով ընթանում են տների կառուցման աշխատանքներ՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու ընտանիքների համար:
Մարզի ղեկավարի հետ քննարկվեցին շինաշխատանքների ընթացքը, ընթացիկ խնդիրները: Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ 83 տուն ավարտին է հասցված, մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 100-ի: Շուրջ 50 տան շինարարություն կտեղափոխվի հաջորդ տարի:
Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ ընթացիկ խնդիրների հետ կապված մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի արդյունավետ և որակով ավարտին հասցնել ժամկետների մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38