Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին

06.10.2021

  Հարգելի՛ գործընկերներ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-16-ը Լոռու մարզի Մեծավան համայնքի վարչական տարածքում(Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կիլոմետրում) տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը:
Կցուցադրվեն մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքները, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ:
Երաժշտական կատարումներով հանդես կգան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ, կլինեն մարզական ցուցադրական ելույթներ:
Նախատեսված է նաև պարգևատրման արարողություն. մարզպետի պատվոգրեր կհանձնվեն լավագույն տաղավարներ ձևավորած համայնքներին և լավագույն գյուղատնտեսներին:
Սիրով սպասում ենք Ձեզ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28