Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ

05.10.2021

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ զորյանական հյուրընկալ հարկի տակ էր հավաքել շուրջ 60 մանկավարժի մարզի բոլոր տարածաշրջաններից՝ ջերմ մթնոլորտում ևս մեկ անգամ նրանց ուղղված մեծարանքի խոսքեր հնչեցնելու, հոտնկայս ծափահարելու և ասելու. սիրելի՛ ուսուցիչներ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր վաստակը, պարտական ենք ձեզ կրթված, հայրենասեր սերունդներ ունենալու համար:
Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ:
Օրվա առթիվ ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը՝ շնորհակալություն հայտնելով նման գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառման անցկացման նպատակով մեծ գրողի տունն ընտրելու համար: Միանալով տոնի առթիվ հնչող շնորհավորանքներին՝ նա ուսուցիչներին մաղթեց քաջ առողջություն և ամենայն բարիք:
Մարզպետ Արամ Խաչատրյանն իր շնորհավորանքի խոսքում բարձր գնահատեց մանկավարժների դերը սերունդների կրթության ու դաստիարակության գործում.
- Դուք օգնում եք մատաղ սերնդին առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի՝ դրանով իսկ ստանձնելով հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն: Մեզնից յուրաքանչյուրը մեծագույն սիրով է հիշում իր առաջին ուսուցչին, անպայման ունեցել է նաև սիրելի ուսուցիչներ ու ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրանց մասին ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները և իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա,-ասաց մարզի ղեկավարը: Նա շնորհավորագրեր ու ծաղկեփնջեր հանձնեց սիրելի մանկավարժներին:
Նրանք էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար՝ փոխադարձաբար մաղթելով ու երկրի սահմանները այլևս միշտ խաղաղ լինեն, որ իրենց սաները, զավակները, հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործն իրականացնելով, տուն դառնան ողջ և առողջ ու նվաճեն միմիայն գիտության բարձունքները:
Ուսուցիչներին նվիրված երգերի կատարումներով հանդես եկավ Անի Տիրացույանը, ասմունքով՝ Ջիվան Սարգսյանը և Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28