Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեցին «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության համայնքային և մարզային փուլերը
04.10.2021
Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեցին «Ազգային Ժողովի գավաթ»-ի խաղարկության համայնքային և մարզային փուլերը: Մասնակից թիմերին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իրենց անունից ողջունեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը:
Մրցումների գլխավոր մրցավարն էր աթլետիկայի մարզադպրոցի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Վեքիլյանը:
Մասնակցում էին թվով 17 դպրոցների 4-6 դասարանի 200-ից ավելի աշակերտներ: Մարզային փուլ անցած թվով 5 դպրոցների աշակերտները մրցեցին հինգ մրցաձևում: Մրցանակային եռյակներն ունեն հետևյալ տեսքը.
Չորրորդ դասարանցիներ.
1. Վանաձորի թիվ 1 դպրոց
2. Գյուլագարակի դպրոց
3.Մարգահովիտի դպրոց:
Հինգերորդ դասարանցիներ.
1. Վանաձորի թիվ 28 դպրոց,
2. Մարգահովիտի դպրոց,
3. Մեծավանի 1 դպրոց:
Վեցերորդ դասարանցիներ.
1. Վանաձորի թիվ 1 դպրոց
2. Մեծավան 1 դպրոց
3.Մարգահովիտ դպրոց:
Առաջին տեղեր գրաված դասարանները կարժանանան ՀՀ Լոռու մարզպետի պատվոգրերի և մարզը կներկայացնեն հանրապետական եզրափակիչ փուլում: