Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգ՝ նվիրված բաբաջանյական տարվան

04.10.2021

  Վանաձորի կամերային նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Համերգային միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի երիտասարդական փողային նվագախումբը, ՎՊՀ «ԲԻԱՅՆԱ» երգչախումբը, Երիտասարդական փողային նվագախումբը: Երգերի կատարումներով հանդես եկան մենակտարներ Սերոբ Անտինյանը, Արմեն Ներսիսյանը, Արմինե Վիրաբյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Արման Ավետիսյանը, Արգիշտի Վարդանյանը, Դավիթ Բեջանյանը, Նոնա Սարգսյանը, Տիգրան Երանոսյանը: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում և բազում հաճելի պահեր պարգևեց հանդիսատեսին: Համերգին ներկա էին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ տեղակալ Արփինե Մատինյանը, մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգին բարձրակարգ կատարումների համար մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի խմբավար՝ Սերգեյ Հարությունյանին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի կոնցերտմայստեր Սյուզաննա Փոթինյանին, Վանաձորի երիտասարդական փողային նվագախմբին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 16:41:53