Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում էին 100-ամյակը բոլորած տատիկ պապիկները

04.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ այսօր այցելեց 100-ամյա վանաձորցի Հայկ Սիսակի Բարսեղյանին՝ անձամբ շնորհավորելու խորհրդանշական օրվա կապակցությամբ: Մարզպետը 100-ամյա պապիկին մաղթեց արժանապատիվ, բարեկեցիկ ծերություն և արժանացրեց դրամական պարգևի:
- Սրտանց շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ ենք ձեր ավանդի համար, ձեր աշխատասեր և իմաստուն տեսակի համար: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն օր փորձում ենք առավելագույնը անել տարեցների կյանքի որակը բարելավելու համար, մաղթում եմ ձեզ լավատեսություն և ամուր առողջություն,-ասաց Ա.Խաչատրյանը:
Հայկ պապիկը փորձառու շինարար է եղել, աշխատել է նաև Վանաձորի Քիմիական և Էլեկտրոն գործարաններում: Այժմ ունի 21 թոռ, 29 ծոռ և անհոգ ծերություն է վայելում սիրելի հարազատների կողքին:
Մարզպետի անունից մարզում բնակվող 1 դարը բոլորած տարեցներին այցելեցին, ծաղիկներ, դրամական պարգևներ և շնորհավորանքի խոսքեր փոխանցեցին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38