Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված զինվորների

04.10.2021

Վանաձոր համայնքի Նարեկացի թաղամասում, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեց խաչքար՝ ի հիշատակ թաղամասի՝ Արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված զինվորների՝ Արման Խաչատրյանի, Վահե Հովակիմյանի, Արեն Առաքելյանի, Արթուր Շեկոյանի։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ վանաձորցիներ։
Խաչքարի և կից պուրակի կառուցման բարերարներն են թաղամասի բնակիչներ Արեն Անանյանը և Կարեն Մաճկալյանը։
Հավերժ փա՛ռք ձեզ, քաջարի՛ զինվորներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28