Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրերի արժանացան պատանի ասմունքողները

01.10.2021

Լոռու մարզպես Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «ԼԻՐԻԿԱ» ասմունքի և թատերական արվեստի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի լոռեցի մրցանակիրներին և նրանց ծնողներին: Լոռու մարզից փառատոնին մասնակցել են Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները և 10 պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել:
Ա.Խաչատրյանը նորանոր հաջողություններ մաղթեց, շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին լավ սերունդ դաստիարակելու համար և հավաստեց, որ մարզպետարանը իր հնարավորությունների շրջանակներում մարզի մշակութային ոլորտի աջակիցն է:
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանին «Ասմունքի և թատերական արվեստի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնին» սաներին լավագույնս պատրաստելու համար: Մարզպետի կողմից շնորհակալագրեր ստացան նաև թատրոնի սաները՝ Լոռու մարզը հանրապետական մրցույթում պատշաճ ներկայացնելու և «Ասմունք» անվանակարգում դափնեկիր դառնալու կապակցությամբ:
Երեխաներն ասմունքեցին, ծնողները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետին իրենց երեխաների հաջողությունները գնահատելու համար:
Ջիվան Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի հետ համագործակցությունը տարիներ ի վեր բարձր մակարդակի վրա է և մշտապես զգում են կառույցի աջակցությունը:
Ասմունքի և թատերական արվեստի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնի «Ասմունք» անվանակարգում 1-ին կարգի դափնեկիր Դայանա Ամիրխանյանը Ամերիկյան համալսարանի ուսանող է, մյուսները՝ դպրոցականներ են Վանաձորից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28