Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզը հաղթող է ճանաչվել «Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար»
29.09.2021
Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը, որին մասնակցում էին համայնքներ հանրապետության բոլոր մարզերից: Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպվել էր Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների մասնակցությունը փառատոնին:
Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան մեկ տեղում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ – արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ:
Լոռու մարզը ներկայացել էր գեղանկարչական, ձեռագործ աշխատանքներով, մարզի մշակույթը բացահայտող արվեստի գործերով: Համայնքների պարային խմբերը և երգիչ-երգչուհիները հանդես էին գալիս կատարումներով:
«Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնին բարձր մակարդակով մասնակցություն ունենալով՝ Լոռու մարզը հաղթող ճանաչվեց «Ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար» անվանակարգում:
Մարզի մասնակցությունը փառատոնին համակարգում էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը: