Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրախաղերով Լոռու մարզում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

29.09.2021

 Սեպտեմբերի 27-ին և 28-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վանաձորցի հանդիսատեսի դատին հանձնվեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա է բեմադրված համանուն ներկայացումը՝ Կարինե Քոչարյանի բեմադրությամբ:
Ներկայացումը տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածնունդի մասին է: Կարինե Քոչարյանի խոսքով՝ ներկայացման նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ անցյալ տարվա արհավիրքներից հետո Արցախը շարունակում է ապրել:
Ստեփանակերտի թատրոնի դերասանական կազմին բեմից ողջունեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: Նա մարզի ղեկավար Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնեց թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանին և բեմադրիչ Կարինե Քոչարյանին՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը բարձրաճաշակ գեղագիտությամբ Լոռու մարզի հանդիսատեսին մատուցելու և հայրենասիրական ոգին բարձրացնելու համար: Ծաղկեփնջերի արժանացան ներկայացման մեջ զբաղված դերասանուհիները:
Թատրոնի հյուրախաղերը կամփոփվեն «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28