Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Խաչատրյանը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

29.09.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր, Մեծ
Պարնի, Գեղասար և Գուգարքի տարածաշրջանի Լեռնապատ համայնքներում՝ ծանոթանալու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Լուսաղբյուր համայնքում էր: Այստեղ այս տարի 4 ծրագիր է իրականացվում՝ ընդլայնվում է փողոցային լուսավորության ցանցը(ծրագրի պայմանագրային արժեքը՝ 8 մլն 278 հազ դրամ), սալարկվում է համայնքի 5-րդ փողոցը և գերեզմանատուն տանող ճանապարհը (պայմանագրային արժեքը 23 400 հազ դրամ), վերակառուցվում է խմելու ջրի ջրագիծը (պայմանագրային արժեքը՝ 11 մլն 760հազ) և վերակառուցվում է ոռոգման համակարգը (33 մլն 400 հազ դրամ):
Բոլոր ծրագրերը խիստ կարևորություն ունեն, քանի որ համայնքի համար լուծում են առաջնային կարևորության խնդիրներ:
Ծաղկաբեր համայնքը նույնպես սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով տարածաշրջանում ակտիվներից է: Այստեղ այս տարի տուֆ քարով կառուցվում է 1-ին փողոցի 6-րդ փակուղու ճանապարհը (պայմանագրային արժեքը 18 մլն 895 հազ դրամ), մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրվելու է ֆոտովոլտային կայան (6մլն 660 հազ), ինչը հնարավորություն կտա ջեռուցումն իրականացնելիս զգալի գումար տնտեսել: Կառուցվում է նաև համայնքի ոռոգման համակարգը (31 մլն 746 հազ), ինչի շնորհիվ կընդլայնվեն մշակովի հողատարածքները:
Մեծ Պարնի համայնքում սուբվենցիոն միջոցներով այս տարի ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը (պայմանագրային արժեքը 21 մլն 958 հազ դրամ), ընթացքի մեջ են մշակույթի տան տանիքի կառուցման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները(44 մլն 850 հազ):
Գեղասար համայնքում էլ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և ջրամբարի վերանորոգման աշխատանքներ (պայմանագրային արժեքը՝ 17 մլն դրամ), ինչի շնորհիվ համայնքում զգալիորեն կբարելավվի ջրամատակարարման վիճակը:
Մարզի ղեկավարի այցի վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ սալարկվում են դեպի դպրոց տանող ճանապարհը և 10-րդ փողոցը. երկար սպասված ճանապարհաշինական ծրագիրն այս տարի ի վերջո իրականություն կդառնա:
Շինարարական աշխատանքները հիմնականում կատարում են համայնքների բնակիչները, այսպիսով՝ որոշակիորեն լուծելվում է նաև աշխատատեղերի հարցը:
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես եկավ մի շարք դիտարկումներով: Նա հորդորեց աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
Մարզի ղեկավարն այցելեց նաև #Լեռնապատ համայնքում կառուցվող ԱԹՍ-ների օդանավակայան, որտեղ շինարարական աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև 2022 թվականի մայիսը: Մարզպետը կարևորեց կրթական կենտրոնի դերը և նշեց, որ մարզային կառույցը մշտապես պատրաստ է աջակցել և համագործակցել կենտրոնի հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38