Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

28.09.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ մարզի ղեկավարը ներկայացրեց քաղաքացիական ծառայության թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված և համապատասխան պաշտոններում նշանակված աշխատակիցներին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն. մասնավորապես մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Հեղինե Հալիվորյանը (http://lori.mtad.am/structure/bio/936/), Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ է նշանակվել Իրինա Մարտիրոսյանը (http://lori.mtad.am/structure/bio/924/), Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ՝ Մերի Դալլաքյանը:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ըստ ոլորտների, ամփոփ կերպով ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները և հանդես եկան մի շարք առաջարկություններով:
Մասնավորապես, մարզի ղեկավարին ներկայացվեց պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը. ներկա պահին միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացված 115 ծրագրերից հաստատված են 111-ը: Դրանցից 11 ծրագիր արդեն ավարտվել է, 71 ծրագրի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, 21 ծրագրի շինարարական աշխատանքները դեռևս չեն սկսվել, 8 ծրագիր պայմանագրի կնքման ընթացքում է:
Մարզի համայնքներում շարունակվում է նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 90 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ՝ 110:
Ա. Խաչատրյանի խիստ հանձնարարականն է՝ հետևողականություն ցուցաբերել թերացող համայնքների նկատմամբ և ցուցանիշները հասցնել 100 տոկոսի:
Առողջապահության ոլորտում շարունակվում է պատվաստումների իրականացման գործընթացը. սեպտեմբերի 27-ի դրությամբ մարզում պատվաստվել է 27.436 մարդ կամ բնակչության 11 տոկոսը: Մարզի ղեկավարը հորդորեց՝ ըստ ոլորտների հետևողական լինել գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով: Ներկայացվեցին նաև համավարակի տարածման ցուցանիշները. մինչ օրս Քովիդ 19-ով վարակվածների ընդհանուր թիվը մարզում կազմում է 14.502, առողջացածներինը՝ 13.715, ներկա պահին բուժում է ստանում 474 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը՝ 313 է:
Ներկայացվեցին նաև արտաքին կապերի և զարգացման ծրագրերի, գյուղատնտեսության, երեխաների իրավունքների պաշտպանության, հողաշինության, կրթության և մյուս այլ ոլորտներում իրականացված աշխատանքները:
Մարզի ղեկավարը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով՝ հորդորելով դրանք իրականացնել ամենասեղմ ժամկետներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38