Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տղե՛րք, մենք ձեզ խոստանում ենք հզո՛ր Հայաստան

27.09.2021

Արդեն մեկ տարի է անցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, նաև այլ ուժերի մասնակցությամբ Արցախի ու հայ ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա դաժան պատերազմից: Արդեն մեկ տարի է, ինչ մեր հերոս տղաները մեզ հետ չեն:
Ուզում եմ գլուխ խոնարհել մեր հերոսների հիշատակի առջև, գլուխ խոնարհել նրանց ընտանիքների առջև ու կրկին խոստանալ. մեր քաջերի հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում ու հոգիներում, նրանց անհավատալի սխրանքների մասին սերունդներին շատ ենք պատմելու: Այդ հերոսություններն են մեզ այսօր ապրեցնում ու հավատ ներշնչում, որ մենք վճռականորեն հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն, ուղղելու ենք մեր մեջքն ու հաղթականորեն տրամադրված՝ նայելու ենք մեր երկրի պայծառ ապագային:
Նրանք ընկան, որ մենք ապրենք, նրանք զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի անկախության ու սերունդների լուսավոր ապագայի: Փոխարենը մենք պետք է խոստանանք, որ այսուհետ խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը որ նրանք կերտեցին:
Հայո՛ց քաջեր, մենք ձեզ խոստանում ենք հզո՛ր Հայաստան: Իսկ դրա համար մեզ պետք է բռունցքվել, միակամ դառնալ ու մեր ամբողջ ներուժն ուղղել մեկ միասնական նպատակի:
Ինչպես պարտությունները, այնպես էլ՝ հաղթանակները հավետ չեն լինում: Իսկ հաղթել նշանակում է նաև հզորանալ, շարունակական զարգացում ապրել, երկու ոտքով ամուր կանգնել հողին:
Տղե՛րք, մենք ձեզ խոստանում ենք հզո՛ր Հայաստան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28