Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արման Դերձյանի անունը կրող ֆուտբոլի նորաբաց մարզադաշտում անցկացված առաջին ընկերական խաղը նվիրվեց հերոսի հիշատակին

22.09.2021

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Մարգահովիտի համայնքապետարանի համատեղ ներդրմամբ, Լոռու մարզպետարանի և Մարգահովիտի դպրոցի համագործակցությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը կրկնակի խորհուրդ ուներ. մարզադաշտի կառուցումը ինքնին մեծ նշանակություն ունի դպրոցի համար, մինչդեռ այն, որ մարզադաշտն անվանակոչվում է նաև արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած, դպրոցի սան Արման Դերձյանի անվամբ, առավել հուզիչ և պարտավորեցնող է:
Մարզադաշտի բացման և վերջինիս անվանակոչության առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել դպրոցի բակում: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի, ուժային կառույցների, զինվորականության, համայնքի ներկայացուցիչներ:
-Մեր հերոսները միշտ մեր սրտերում կլինեն: Նրանց սխրանքը խոսքերով չափել հնարավոր չէ, մենք հավերժ պարտք ունենք փառաբանելու նրանց անունները և սերունդներին փոխանցելու յուրքանչյուր հերոսի սխրանքի պատմությունը: Հավերժ փա՛ռք ընկածներին: Նրանց ենք պարտական անկախության համար,-իր ողջույնի խոսքում նշեց Գոռ Ասրյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային մարզի համայնքերում մարզադաշտերի կառուցման և ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը նպաստելու համար:
Սրտի խոսք հնչեցրեցին նաև ծառայակից ընկերները, հրամանատարը, դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը՝ իրենց խոնարհումը հայտնելով Արմանի ծնողներին: Հրամանատարի խոսքով Արմանն այն եզակի նվիրյալներից էր, ով հանուն հայրենիքի պայքար մղեց մինչև արյան վերջին կաթիլը: Նա հետմահու արժանացել է միանգամից երկու բարձրագույն պարգևի՝ «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալների:
Չափազանց հուզիչ էր հերոսի մոր՝ Ալլա Անտինյանի խոսքը:
Հանդիսավոր միջոցառման ավարտին ֆուտբոլի ընկերական խաղ անցկացվեց Արմանի դպրոցական ընկերների և ծառայակիցների միջև. այն նվիրեցին հերոսի հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 10:14:28