Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակա՛լ ենք ձեզ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար
22.09.2021
ՀՀ Անկախության տոնին ընդառաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության, զինվորական ոստիկանության ներկայացուցիչներ, մի խումբ այլ պաշտոնատար անձինք այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոններ:
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակը հավերժացնող շիրիմներին և հուշակոթողին:
Հավերժ փառք ձեզ՝ հերոսնե՜ր։
Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Շնորհակա՛լ ենք ձեզ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ համար։