Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրեր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանին և Վանաձորի կամերային նվագախմբի տնօրեն Գայանե Հարությունյանին
22.09.2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակի հոբելյանական միջոցառումները եզրափակեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահում կայացած դասական երաժշտության համերգը՝ Վանաձորի կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Ներկա էին Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր, բազմաթիվ երաժշտասեր վանաձորցիներ:
Համերգն անցավ ջերմ մթնոլորտում:
Համերգի ավարտին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ, մարզպետ Արամ Խաչատրյանի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված համերգին բարձրարժեք գործերի փայլուն կատարումների համար շնորհակալագրեր հանձնեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանին, համերգը բարձր մակարդակով իրականացնելու համար՝ կամերային նվագախմբի տնօրեն Գայանե Հարությունյանին: