Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց վաստակաշատ մանկավարժին
15.09.2021
Մարգահովիտի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Վաստակաշատ մանկավարժն արդեն 30 տարի զբաղեցնում է նաև դպրոցի տնօրենի պաշտոնը:
Մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր նրան՝ իր գնահատանքի խոսքը հղելու և շնորհակալագիր հանձնելու:
- Դուք գնահատելի ավանդ ունեք Մարգահովիտիմիջնակարգ դպրոցում ուսումնական և կրթադաստիարակչական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Ձեր ղեկավարման տարիներին դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ իրենց ներդրումն են ունեցել կրթության, գիտության, մշակույթի ու արվեստի, ռազմական գործի և միջազգային հարաբերությունների բնագավառներում: Մաղթում եմ հաջողություն մանկավարժական և ղեկավարի Ձեր հետագա բեղմնավոր գործունեության մեջ,- ասաց նա:
Աշոտ Անտինյանին շնորհավորական խոսքեր հղեցին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Վաստակաշատ մանկավարժը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության համար և նշեց, որ այսուհետ ևս ամեն ինչ անելու է դպրոցում կրթության որակը բարձր պահելու համար: