Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առցանց կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

13.09.2021

Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվե էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում:
Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Կոնֆերանսի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Գոռ Ասրյանը: Կարևորելով Հարգիտայի և Լոռու մարզի համագործակցությունը, որը սկիզբ է առել 2017թ.-ից՝ մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ջերմ բարեկամությունն ավելի գործնական հարթակ կտեղափոխվի և գործուն քայլեր կձեռնարկվեն համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
- Ողջ աշխարհին համակած համավարակը, ապա նաև նախորդ տարի մեզ պարտադրված 44-օրյա դաժան պատերազմը, խաթարեցին մեր առօրյան: Հայ ժողովուրդը, սակայն տոկուն է, ստեղծարար և խաղաղասեր: Մենք կրկին ոտքի կկանգնենք, կուղղենք մեր մեջքը՝ արագ կերպով կրկին բռնելով զարգացման ուղի և մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը,-ասաց Գոռ Ասրյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի տեսաուղերձը.
-Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունը երկար կշարունակվի, տարիների ընթացքում ավելի ու ավելի կամրապնդվի՝ իր նպաստը բերելով Հարգիտայի և Լոռու տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը:
Թեև այսօր այս կոնֆերանսը առցանց է կազմակերպվում, և կենդանի շփումների հնարավորություն հարգելի պատճառներով չկա, սակայն դա չի խանգարում մեզ հոգով և սրտով ձեզ հետ լինելու ու փոխանցելու մեր ջերմագին ողջույնները,- մասնավորապես նշված էր ուղերձում:
Այնուհետ կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները և զբոսաշրջային պոտենցիալը ներկայացնող տեսաֆիլմ:
Արփինե Մատինյանը և Հասմիկ Մկրտչյանը նույնպես, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին և ընձեռված հնարավորությունը՝ ներկայացրեցին փոխգործակցության հնարավոր ուղղությունները համապատասխանաբար կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի և զբոսարջության ծրագրերի իրականացման տիրույթում:
Կոնֆերանսին Լոռու մարզից մասնակցում էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կետրոնի, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ներկայացուցիչները, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ինչպես հայտնի է, Ալավերդին և Հարգիտայի Գերոգենի համայնքը հանդիսանում են քույր քաղաքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:24:34