Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ

08.09.2021

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ այսօր Լոռու մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Սպիտակ, Գուգարք, Ստեփանավան համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների ներկայացուցիչներ, համակարգի աշխատակիցներ, վետերաններ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված փրկարարների հիշատակը: Իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորեց մարզի փրկարարական վարչության ղեկավար անձակազմին և աշխատակիցներին՝ մարզում գրանցված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու, փրկարարական աշխատանքները մեծ նվիրումով ու սեփական կյանքի գնով իրականացնելու համար:
-Ձեր մասնագիտական կարողությունների, արհեստավարժության շնորհիվ շատ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է եղել ոլորտային լուրջ արդյունքներ գրանցել, և այսօր այս համակարգը ամենակայացածներից է մեր երկրում ու գնալով՝ ավելի է կատարելագործվում: Մարդիկ այսօր մեծ վստահություն ունեն ձեր նկատմամբ, իսկ դա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է,- ասաց Գ. Ասրյանը:
Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար փոխմարզպետը Լոռու մարզպետի շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզային փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների, շնորհավորագրեր և դրամական պարգևներ՝ վետերանների:
Մի խումբ աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով պարգևատրվեցին նաև մեդալներով, համայնքների ղեկավարների կողմից նույնպես ոլորտի մի խումբ նվիրյալների հանձնվեցին շնորհավորագրեր և պատվոգրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38