Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի ԲԿ-ն համալրվեց ժամանակակից ռենտգեն սարքավորումով

08.09.2021

Այսօր ԱՄՆ դեսպանի Լոռու մարզ այցի շրջանակներում այցելություն կատարվեց նաև Սպիտակի ԲԿ-ի համաբուժարան:
Հայաստանում նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից Սպիտակի ԲԿ-ի համաբուժարանին տրամադրվել է 255․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պատկերագրման սարք:
Սարքավորման բուժսենյակի բացման պաշտոնական արարողությանն մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, ինչպես նաև Լոռու մարզպետարանի և դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր:
Կարևորելով ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար՝ նշելով, որ համաբուժարանին խիստ անհրաժեշտ էր սարքավորումը:
-Հարգելի՛ տիկին դեսպան, սա Ձեր նախաձեռնությամբ հերթական աջակցությունն է մարզի առողջապահության ոլորտին: Այս սարքն ավելի հասանելի է դարձնում բնակիչների վաղաժամ բուժման և առողջության պահպանման գործընթացը,-ասաց մարզի ղեկավարը:
Բուժհաստատության ընտրությունը պատահական չի եղել. համաբուժարանը սպասարկում է Սպիտակ քաղաքի և հարակից շրջանների մոտ 40.000 բնակչի: Այժմ արդեն տարածաշրջանի բնակիչներն անվճար հիմունքներով կօգտվեն ծառայությունից:
-Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման հենց սկզբում մենք սերտորեն համագործակցել ենք ՀՀ կառավարության հետ: Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում,- նշեց ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով տրամադրել է 770․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38