Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բռնցքամարտի առաջնության պատանի հաղթողները պարգևատրվեցին

06.09.2021

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրեր, պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց օգոստոսի 12-20-ը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած՝ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթողներին, նրանց մարզիչներին, նաև «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Անուշավան Մխիթարյանին (մարզիչ Գառնիկ Պապիկյան) բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում պատվավոր առաջին տեղ գրավելու համար:
Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից Լոռու մարզի պատանի բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել:

- Ես վստահ եմ, որ Ձեր մեծ հաղթանակները դեռ առջևում են, այդ ձեռքբերումները յուրաքանչյուրինս են, դրանք ոգևորող են և օրինակելի: Մարզային իշխանությունները ձեր կողքին են, շարունակեք նոր ռեկորդներ սահմանել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում,- ասաց Լոռու մարզպետը:

Եվրոպայի առաջնությունում պատվավոր երկրորդ տեղ զբաղեցնելու համար պարգևատրվեցին Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան Արգիշտի Հակոբյանը (մարզիչ Գևորգ Կոստանյան), Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վազգեն Քարհանյանը (մարզիչ Արմեն Պապիկյան) և նույն դպրոցի պատանի բռնցքամարտիկ Հեղինե Պետրոսյանը (մարզիչ Գառնիկ Պապիկյան) կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում երրորդ տեղ զբաղեցնելու համար:

Շնորհակալագրեր և դրամական պարգևներ ստացան նաև չեմպիոնների մարզիչները առաջնությունում մրցանակակիր սան պատրաստելու համար: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ մարզային իշխանությունների ուշադրությունը ոլորտի նկատմամբ պարտավորեցնող է, և կանեն առավելագույնը մարզի և ողջ հանրապետության պատիվը տարբեր մրցաշարերում բարձր պահելու համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38