Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին դասարանցիներին բարի ուսումնառություն մաղթեցին մարզպետարանի պաշտոնյաները
01.09.2021
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության. մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության մասնագետները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելեցին դպրոցներ: Նրանք ներկա գտնվեցին առաջին դասարանցիների նորամուտի միջոցառումներին, ողջունեցին և բարեմաղթանքներ հղեցին նրանց:
-Սիրելի աշակերտնե՛ր, այսօր առանձնահատուկ և հիշարժան օր է ձեզ համար, շնորհավորում եմ ձեզ առաջին զանգի կապակցությամբ, առողջ լինեք, խաղաղության մեջ ապրեք, լավ սովորեք և ձեր գիտելիքներով շենացնեք մեր հայրենիքը: Ուսման մեջ և կյանքում թող հաջողություններն ուղեկցեն ձեզ, դեպի դպրոց ճանապարհը թող հարթ լինի: Շնորհավորում եմ,- իր խոսքում ասաց Գ. Ասրյանը:
Օգոստոսի 31-ի դրությամբ Լոռու մարզում առաջին դասարան կհաճախի 2323 առաջին դասարանցի: