Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

140 մլն դրամ՝ Լոռու մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար

26.08.2021

 ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար:
Արդեն այս տարի հատկացված միջոցներով նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն:
Հատկացված միջոցներից 40 մլն-ը կտրամադրվի դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար.Ամրակիցի միջնակարգ դպրոց, Լեջանի միջնակարգ դպրոց, Արջուտի միջնակարգ դպրոց,Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց,Վահագնիի միջնակարգ դպրոց, Մղարթի հիմնական դպրոց:
Այս դպրոցները Լոռու մարզպետարանի կողմից հատկացված լրացուցիչ այլ միջոցներով ևս հնարավորություն կունենան իրականացնելու հավելյալ անհրաժեշտ աշխատանքներ:
Նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում»:
Մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը. Ստեփանավան համայնքի Ազատամարտիկների պուրակի բարեկարգում, Ախթալա համայնքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում, Շնող համայնքի մշակույթի տան թանգարանի և շախմատի սենյակի նորոգում, գույքի ձեռքբերում, Միխայլովկա բնակավայրի ջրագծի միացում ջրագծի նոր ցանցին, Թումանյան համայնքի գերեզմանների ցանկապատում, Շենավան համայնքի խմելու ջրագծի կառուցում, Դարպաս համանքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում, Վահագնաձոր համայնքի խաղահրապարակի կառուցում:
Վանաձորում ևս նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնց կանդրադառնանք շուտով:
Հիշեցնենք նաև, որ մարզի 38 համայնքերում՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեծ թափով իրականացվում են նաև 114 սուբվենցիոն ծրագրեր՝ 5.2 մլրդ դրամ ընդհանուր ներդրմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47