Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Խաչատրյանը պարգևատրեց թիվ 3 դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմին

20.08.2021

 Վանաձորի թիվ 3 դպրոցի աղջիկների ֆուտբոլի մանկապատանեկան թիմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից վերջերս կազմակերպած մարզային մրցաշարում գրավել է առաջին տեղը, պարգևատրվել ոսկե գավաթով Լոռու մարզում առաջատար լինելու և Երևանում անցկացված խաղում Եղեգնաձորի թիմին 2։1 հաշվով հաղթելու համար։
Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց թիմի անդամներին, դպրոցի և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցչական կազմերին: Նա շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց մարզի հեղինակությունը բարձր պահելու համար:
- Վստահ եմ՝ ձեզ առաջիկայում ևս մեծ բարձունքներ են սպասվում ոչ միայն մարզական, այլև կրթության ոլորտում: Մենք՝ որպես մարզային իշխանություն, ստեղծելու ենք բոլոր պայմանները, որպեսզի հետագա հաղթանակները լինեն շարունակական,- նշեց մարզպետը:
Երեխաներին և դպրոցի կոլեկտիվին շնորհավորեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժի պետ Արամ Ռևազյանը: Օգտվելով առիթից՝ նա նաև մարզայի իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մարզում ֆուտբոլ մարզաձևի զարգացմանը նպաստելու համար: Նա իր խոսքում շեշտեց, որ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ֆեդերացիան մարզի գյուղական համայնքներում ավելի քան 16 մարզադաշտ է կառուցել:
Մարզի ղեկավարը շնորհավորագրերով պարգևատրեց թիվ 3 դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանին, դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, թիմի ղեկավար Հրաչյա Իսրայելյանին և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Կոստիկ Կարապետյանին՝ մարզում ֆուտբոլ մարզաձևի զարգացման գործում ունեցած գնահատելի ավանդի և արդյունավետ համագործակցության համար:
Ներդրված ջանքները գնահատելու և մարզում սպորտի զարգացմանը նպաստելու համար մարզպետ Արամ Խաչատրյանին և մարզպետարանի համապատասխան վարչությանը իրենց երախտագիտության խոսքը հղեցին նաև Հեղինե Կոստանյանը, Կոստիկ Կարապետյանը, երեխաները: Երկուստեք կարևորվեց մարզում աղջիկների ֆուտբոլի զարգացմանն ուղղված հետագա աշխատանքները և սերտ համագործակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47