Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զբոսաշրջության հիմնախնդիրները Լոռու մարզում. բաց քննարկում

20.08.2021

Մարզում զբոսաշրջության և մատուցվող ծառայութունների որակը բարձրացնելու նպատակով Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը հանդիպման էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչերին՝ վեր հանելու հիմնախնդիրները և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության միջոցով բարձրացված հարցերի համար արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնելու: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Հանդիպմանը ներկա՝ Լոռու մարզում զբոսաշրջութան զարգացմամբ և բիզնեսով զբաղվող գործարարները նշեցին, որ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում համայնքային ամենատարբեր խնդիրների հետ կապված՝ անանցանելի ճանապարհների, թերի աղբահանության կամ ջրամատակարարման, լուսավորության, գազաֆիկացման կամ կոյուղատար համակարգի բացակայության պատճառով: Հ. Մկրտչյանը նշեց, որ համայնքների ենթակառուցվածնքերի բարելավումն ու զարգացումն առաջնային հարց է պետության համար, բոլոր հիմնավորված առաջարկները կդասակարգվեն և պետությունը կաջակցի համայնքներին միջոցներ գտնելու ու առկա խնդիրների լուծման համար ծրագրեր ներգրավելու և իրականացնելու հարցում: Հանդիպման ավարտին ոլորտի ներկայացուցիչները լրացրեցին հատուկ ձևանմուշի հարցաթերթիկներ՝ ըստ իրենց համայնքներում առկա խնդիրների լուծման առաջնահերթությունների, գրառեցին, թե ինչ են առաջարկում և ինչ են ակնկալում պետական և համայնքային մարմիններից դրանց լուծումների համար: Մարզպետարանը տվյալների վերլուծություններ կանի և հանդիպումների արդյունավետության մասին, ըստ արված աշխատանքների, կխոսեն առաջիկայում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հաջորդ գործնական հանդիպման ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47