Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալը ծանոթացավ բերքահավաքի ընթացքին

19.08.2021

Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Գյուլագարակ խոշորացված համայնքի Ամրակից բնակավայրում և Տաշիր համայնքում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
Ըստ նախնական ուսումնասիրության ու նաև գյուղատնտեսների ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատությամբ այս տարին այնքան էլ բերքառատ չէ. մարզում տեղացած կարկուտն ու երաշտը հասցրել են վնասել թե՛ մշակաբույսերը և թե՛ խոտհարքերը: Իհարկե վերջնական արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն բերքահավաքի ավարտից հետո:
Այցի շրջանականերում մարզային իշխանության ներկայացուցիչները եղան նաև Տաշիրում գործող «Բոզոյան ՍՊԸ»-ին պատկանող խոզաբուծարանում, որը նախատեսված է 10.000 գլուխ խոզի համար: Վերջերս ընկերությունը ներմուծել է 150 գլխաքանակ Լանդաս ցեղատեսակի խոզ, որոնց քանակը մինչև 2022 թվականը նախատեսում են հասցնել 1000-ի: Ինչպես ներկայացվեց, վարակներից խուսափելու համար խոզերը պահվում են հատուկ ավտոմատացված պայմաններում: Հիմնադիրներն արդեն մոտ 700 միլիոն դրամի ներդում են իրականացրել, նախատեսվում է ներդնել ևս 300 մլն դրամ: Խոզաբուծարանն այժմ միայն անասնաբույժ մասնագետի կարիք ունի:
Ընկերությունը խոզաբուծարանին կից նաև 2000-2500 հա ցորենի արտ է մշակում: Նպատակ ունեն ընդլայնելու և ցորենի վերամշակման արտադրությամբ ևս զբաղվելու:
Մարզպետի տեղակալը վերահաստատեց մարզային իշխանությունների պատրաստակամությունը աջակցելու մարզում ակտիվ գործունեություն ծավալող տնտեսվարողներին.
-Խոզաբուծարանը մարզում տնտեսության զարգացման էական դերակատարություն ունի: Մենք պատրաստ են հնարավորությունների սահմաններում խրախուսելու նման տնտեսությունների հիմնումը և զարգացումը,- ասաց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47