Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում

19.08.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 1, թիվ 8, թիվ 23 և թիվ 25 դպրոցներ՝ ծանոթանալու բարերար Գագիկ Սարուխանյանի աջակցությամբ այստեղ կատարված բարեկարգման աշխատանքներին:
650 աշակերտ ունեցող թիվ 1 դպրոցում ամբողջությամբ վերանորոգվել են միջանցքները, 4 դասասենյակ, դահլիճն ու մարզադահլիճը: Թիվ 8-ում՝ հիմնանորոգվել է տանիքը, վերականգնվել են անձրևատարները և նորոգվել՝ դահլիճը: Շինարարական ընկերությունն էլ իր միջոցներով թեքահարթակներ է կառուցել:
Տարրական ուսուցման 6 դասասենյակի լուսավորության համակարգ է վերականգնվել թիվ 23 դպրոցում, փոխվել են մուտքի դռները:
Թիվ 25-ում՝ 590 աշակերտ նոր ուսումնական տարին կսկսի ջերմակայուն պատուհաններով ու ջեռուցման նոր համակարգով դասասենյակներում: Դպրոցում դեռևս առկա է տանիքի խնդիր, որի լուծման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
Ա. Խաչատրյանը նշեց, որ մարզի կրթօջախները մշտապես ուշադրության կենտրոնում են ու ամեն ինչ արվում է, որ երեխաների կրթությունը կազմակերպվի հարմարավետ պայմաններում: Նա հանձնարարեց նաև ավելի ինտենսիվ պատրաստվել նոր ուսումնական տարվան:
-Մեր երկրի ապագայի հիմքը բարձրակարգ կրթությունն է: Լիարժեք կրթություն ստանալու համար միայն շենքային պայմանները բավարար չեն, շատ կարևոր է բանիմաց մասնագետների առկայությունը, կրթության բարձր որակը: Մենք հետևողական վերահսկողություն ենք սահմանել կրթօջախների նկատմամբ՝ ապահովելու անհրաժեշտ բոլոր պահանջները,-ասաց նա:
Շինարարական աշխատանքները բոլոր 4 դպրոցներում իրականացրել է «Գերտանիք» ՍՊԸ-ն. շինարարները վստահեցնում են. նոր ուսումնական տարվա մեկնարկին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47