Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տուֆով սալարկում՝ Լեռնավան համայնքում
18.08.2021
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի տուֆ քարով կսալարկվեն Լեռնավան համայնքի դեպի հուշարձան և գերեզմանատուն տանող ճանապարհները՝ 12-րդ փողոցի 3-րդ փակուղին և 1-ին փողոցի 4-րդ փակուղին:
Ընդհանուր առմամբ նորոգ ու բարեկարգ տեսք կստանան 442 մ երկարությամբ և միջինը 5.5 մ լայնությամբ ճանապարհներ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 21.3 մլն դրամ, որից 11.7 մլն դրամը՝ պետական և 9.6 մլն դրամը` համայնքային ներդրումն է:
Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը: