Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա.Խաչատրյան. Քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու Վանաձորն առանց տնակների կարգախոսը

16.08.2021

«ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի համագործակցությամբ այսօր մեկնարկեց Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչներին քարաշեն բնակարաններով ապահովման ծրագիրը:
Համագործակցության արդյունքում Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա բնակելի տներ կկառուցվեն առայժմ 16 ընտանիքների համար: ՀՀ կառավարությունը և մարզպետարանը կաջակցեն ինժեներական ցանցերի կառուցման հարցում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, ճանապարհներ):
Այս փուլում մինչև տարեվերջ դուպլեքս ձևաչափով Տարոն-4 թաղամասում տներ կկառուցվեն 2 ընտանիքների համար, մյուսների համար բնակարանների կառուցումը կավարտվի ծրագրով նախատեսված 5 տարի ժամկետում: Ընտրվել են հիմնականում բազմազավակ և վճարունակ ընտանիքներ, քանի որ ծրագրի պայմանների համաձայն բնակարանների արժեքի 50 տոկոսը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, գումարի մնացած մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո 10 տարվա ընթացքում:
Տների հիմնարկեքի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱՌՔ հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը, շահառու ընտանիքները, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Օրհնության կարգից հետո պաշտոնապես տրվեց շինարարության մեկնարկը։
Լոռու մարզպետն իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը հավատարիմ, մոտ ապագայում մարզում այլևս տնակներում ապրող ընտանիքներ չեն լինելու, իսկ դրա համար արվում է ամեն հնարավորինը։
֊ Քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու Վանաձորն առանց տնակների կարգախոսը,֊ ասաց մարզի ղեկավարը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47