Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում

11.08.2021

ՀՀ ճապոնիայի դեսպանատան ֆինանսական ներդրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Մարգահովիտ համայնքում կառուցվել է մարզահրապարակ և խաղահրապարակ՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում: Աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության Grassuoots ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 19 հազար ԱՄՆ դոլար:
Խաղահրապարակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, նախարարության, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքի, հասարակական կազմակերպության, Մարգահովիտի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչեր, հյուրեր:
Մարզի ղեկավարի և իր անունից Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային և Ճապոնիայի կառավարությանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը նման կարևոր ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա ընդգծեց նաև «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության մեծ ներդրումը ծրագրի կյանքի կոչման հարցում: Վարչության պետը հույս հայտնեց, որ Ճապոնայի դեսպանատան հետ համագործակցությունը կշարունակվի՝ ծնունդ տալով մարզում նորանոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Հարկ է նշել, որ խաղահրապարակում ու մարզահրապարակում տեղադրվել են մարզասարքեր նաև համայնքի և դպրոցի ներդրմամբ: Խաղասարքեր ձեռք են բերվել նաև ներառական կրթություն ստացող երեխաների համար՝ կարևորելով նրանց ինտեգրումն ու լիարժեք կրթության ապահովումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38