Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
10.08.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Քննարկվեցին տարբեր ոլորտների առնչվող հարցեր, տրվեցին մի շարք հանձնարարականներ:
Անդրադարձ կատարվեց նաև COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների խիստ կարևորությանը: Մարզի ղեկավարը նշեց, որ պետական կառույցների աշխատակիցները պետք է օրինակ ծառայեն հանրության համար և իրենց օրինակելի վարքագծով կանխեն ապատեղեկատվության տարածումը: