Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը
05.08.2021
Ինչպես հայտնի է, այս տարի Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնի 7-13 տարեկան շուրջ 300 դպրոցական՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից: Հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով՝ 20-ական օրով:
Այսօր ճամբար մեկնեց երեխաների արդեն երկրորդ հերթափոխը: Նրանց Վանաձորի Հայքի հրապարակից դեպի ճամբար ճանապարհեցին և բարի հանգիստ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Գրիգորյանը, մազպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի օգնական Տիգրան Հովսեփյանը: Երեխաներին ճամբար էին ուղեկցում կրթության, մշակույթի և սպորտի վարչության ու ոստիկանության աշխատակիցները:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից. ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ: