Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Խաչատրյան. «Մեր ապրած կյանքով ու գործերով պետք է արժանի լինենք մեր հերոսներին»

04.08.2021

Այսօր ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվեցին Վանաձորի բնակիչներ, զինծառայողներ՝ Վանիչկա Ռուբիկի Սարգսյանը, Հարություն Արմենի Հարությունյանը, Դավիթ Արթուրի Կոստանյանը, Սերգեյ Հովհաննեսի Մուրադյանը, Սերգեյ Սմբատի Դերձյանը, Արթուր Վոլոդյայի Շեկոյանը, Գարիկ Սամվելի Մխիթարյանը, Արմեն Վահագի Վեքիլյանը: Պարգևները հերոսների հարազատներին հանձնեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Մարզի ղեկավարն իր խոնարհումի ու երախտագիտության խոսքը հայտնեց ներկաներին.
-Սիրելի՛ ծնողներ, հարազատներ, ես ձեր առջև խոնարհվում եմ որպես մարզի ղեկավար, մարդ, ընկեր, եղբայր, զավակ, ձեր վիշտը անձամբ իմն եմ համարում:
Ուզում եմ, որ մեր հերոսներին մշտապես հիշենք մեծ հպարտությամբ: Սիրտներս ու հոգիներս լի է վշտով, բայց պետք է մշտապես մեջքներս ուղիղ ու գլուխներս բարձր պահած՝ քայլենք առաջ, ջանք չխնայենք մեր ապրած կյանքով ու գործերով արժանի լինելու նրանց:Պատահական չէ ասված, որ հերոսները կռվում են հայ զինվորների նման: Մեր բոլոր տղաները հայրենիքի նվիրյալներ են եղել: Հավերժ փա՛ռք նրանց,-ասաց մարզի ղեկավար՝ վստահեցնելով նաև, որ զոհված զինծառայողների հարազատների ցանկացած խնդրի պատրաստ է հաղորդակից դառնալու և օրենքի շրջանակներում լուծում տալու օրվա ցանկացած ժամի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47