Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տուֆ քարով սալարկում՝ Սարչապետ համայնքում
03.08.2021
Սարչապետ համայնքում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի կսալարկվի դեպի դպրոց, եկեղեցի և գերեզմանատուն տանող ճանապարհը՝ 2-րդ փողոցը. նախատեսվում է վերանորոգել ընդհանուր 930 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ճանապարհ` տուֆ քարով սալարկման միջոցով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 61.4 մլն դրամ, որից 39.9 մլն դրամը՝ պետական, 8.5 մլն դրամը` համայնքային և 13 մլն դրամը` այլ ներդրում:
Ծրագրի շահառու է մոտ 2150 բնակիչ: