Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծաղկաբեր համայնքում կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ
26.07.2021
2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Ծաղկաբեր համայնքի մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրել 22.56 կՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ:
Ծրագրի շնորհիվ էլեկտրաէներգիայի վրա ծախսվող համայնքի բյուջեի միջոցները կխնայվեն, ինչն էլ կապահովի լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ի հաշիվ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի:
Ներդրումը կազմում է մոտ 12.5 մլն դրամ, որից 7.5 մլն դրամը՝ պետական և 5 մլն դրամը` համայնքային բյուջեից: