Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հակակարկտային կայանների տեղադրում և գյուղգործիքների ձեռքբերում՝ Լոռի Բերդ համայնքում

23.07.2021


2021թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լոռի Բերդ խոշորացված համայնքում նախատեսվում է ձեռքբերել գյուղգործիքներ և տեղադրել հակակարկտային կայաններ: Համայնքում կավելանա ևս 8 հակակարկտային կայան, ինչը կարկտահարությունից կպաշտպանի մոտ 640 հա հողատարածք՝ ապահովելով մշակվող վարելահողերի աճ մոտ 30%-ով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 16.8 մլն դրամ, որից 8.4 մլն դրամը՝ պետական և նույնքան` համայնքային ներդրում: Խոշորացված համայնքի 9 բնակավայրերում այս պահին տեղադրված է ընդհանուր թվով 34 հակակարկտային կայաններ, մինչ խոշորացումը դրանց թիվը 10-ն էր:
Գյուղգործիքների ձեռքբերման համար անհրաժեշտ 10 մլն դրամից 50 տոկոսը պետական, 50 տոկոսը՝ համայնքային ներդրում է:
Լոռի Բերդ խոշորացված համայնքի գյուղտեխնիկայի պարկը կհամալրվի ևս 2 գութանով, սկավառակային տափանով և կարտոֆիլի շարքացանով:
Համայնքում մշակվող հողատարածքները կավելանան մոտ 500 հա-ով՝ ապահովելով տնտեսությունների եկամուտների աճ: Ծրագրի շահառու է մոտ 5000 բնակիչ:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ պետական աջակցության ծրագրերի արդյունքում հնարավոր է դարձել անհրաժեշտ տեխնիկա ձեռքբերել, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս տարիներով անմշակ հողերը դարձնել վարելահողեր. այսօր համայնքի 3200 հա հողատարածքից մշակվում է շուրջ 2300 հա-ը:
Օրերս Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի Բերդ խոշորացված համայքնում, հետևել տարվող աշխատանքներին: Վարչության պետ Արուս Թումանյանը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որպեսզի գյուղացին վերադառնա հողի մշակությանը, առաջնային նպատակը մեկն է՝ ունենալ հնարավորինս քիչ անմշակ հողեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59