Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների բնակարանաշինությունը ընթացքի մեջ է

22.07.2021

 Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով շահառու հանդիսացող համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքների պատշաճ իրականացման ընթացքը Լոռու մարզպետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։
«Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շինարարական աշխատանքների Լոռու մարզպետարանի պատասխանատուներ Արման Մկրտչյանը և Կարեն Ավետսիյանը օրերս հերթական շրջայցն են իրականացրել Մեծ Պարնի, Լուսաղբյուր, Սարահարթ, Ծաղկաբեր, Բազում, Ուռուտ և Լեջան համայքներում։ Նշված համայնքների բնակարանների շինարարությունները հիմնականում ավարտական փուլում են գտնվում, ներքին հարդարման որոշակի աշխատանքներն ավարտեն՝ կհանձնեն շահագործման։
Հիշեցնենք՝ Լոռու մարզպետարանը համագործակցում է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Լոռու մարզպետարանի և կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի կնքված համաձայնագրի շրջանակներում տների կառուցումը վստահվել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում 1,868 մլրդ դրամ է հատկացվել Լոռու մարզին:
Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47