Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

-Համաբուժարանները պետք է մատուցեն որակյալ ծառայություններ, քաղաքացուն պետք է ցուցաբերվի սրտացավ վերաբերմունք. Ա Խաչատրյան

21.07.2021

 -Համաբուժարանները պետք է առաջնորդվեն առողջության առաջնային պահպանման գաղափարախոսությամբ՝ մատուցելով հավասար, մատչելի ու հասանելի բուժծառայություններ, -ասաց Արամ Խաչատրյանը:
Մարզի ղեկավարի այցը կրում էր ճանաչողական բնույթ. մարզպետը համաբուժարանների տնօրենների ուղեկցությամբ շրջեց հաստատություններում, ծանոթացավ շենքային պայմաններին, բժշկական սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակին, եղավ նաև առանձին բաժանմունքներում:
Համաբուժարանների հիմնական խնդիրը շենքային անբարենպաստ պայմաններն են, որոշ տեղերում նաև՝ սարքավորումների ոչ արդիականությունը. մասնավորապես՝ թիվ 5 պոլիկլինիկան ունի թե՛ մասնագետներով, թե՛ սարքավորումներով հագեցվածության խնդիր, շենքային պայմաններն էլ բարենպաստ չեն, բժիշկ -մասնագետները աշխատաում են համատեղության կարգով: Վերջերս ձեռք են բերել նոր ՈՒՁՀ, ԻՖԱ սարքավորումներ:
Թիվ 1 համաբուժարանում ևս շենքային պայմանների խնդիր ունեն, մասնագետների պակաս չեն զգում, թիվ 3 համաբուժարանում՝ վերանորոգման կարիք ունեն միայն որոշ կաբինետներ:
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն համալրվել է նոր թվային ռենտգեն սարքավորումով: Այստեղ հիմնականում խնդիրներ չկան, շենքային պայմանները բարենպաստ են, մասնագետների խնդիր ևս չունեն: Շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը այցելեց նաև «Գուգարք» կենտրոնական համաբուժարանում գործող վերականգնողական կենտրոն, որտեղ մասնագետները աշխատում են խնդիրներ ունեցող երախաների հետ. աշխատանք է տարվում երեխաների խոսքի, լսողական, շարժողական, առօրյա հմտությունների և ձեռքի աշխատանքի զարգացման ուղղությամբ:
Մարզի ղեկավարը վստահեցրեց՝ խնդիրները կուսումնասիրվեն և ըստ առաջնահերթության՝ հնարավորության սահմաններում դրանց լուծումներ կտրվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47