Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթացներ՝ բիզնեով հետաքրքրված անձանց համար

20.07.2021

Սեպտեմբերի 7-13-ը Դիլիջանում կմեկնարկի Buissup Global Forum-ը, որի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը, որը կունենա հետևյալ խորագիրը՝ «Գաղափարից դեպի իրագործում»։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Ինտենսիվ դասընթացը ներառում է հետևյալ փուլերը՝ գաղափարի գնահատում և մոդելավորում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսների կառավարում, նախագծի ներկայացում ներդրողներին։ Buissup Global Forum-ին մասնակցելու են 18 տարեկանից բարձր երիտասարդներ, որոնք հետաքրքված են բիզնես ոլորտում նոր հմտություններ ստանալու և արժեքավոր կապեր հաստատելու մեջ: Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։ Սեմինարները վարելու են տարբեր երկրներից հրավիրված արհեստավարժ մասնագետներ, կայացած և հաջողակ ընկերությունների հիմնադիրներ, հայտնի գործարարներ և այլ ոլորտների առաջատար մասնագետներ, որոնք ներկայացնելու են իրենց հաջողության պատմությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 11:42:47