Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավանում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական առաջնություն
19.07.2021
Հուլիսի 14-ից 15-ը Լոռու մարզպետարանի, մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի և Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցի համագործակցության արդյունքում Ստեփանավան քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Մանուկյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական առաջնություն:
Հաղոթողները պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով։
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներ, սպորտոլորտի ներկայացուցիչներ:
Գոռ Ասրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, նաև շնորհակալագիր հանձնել Ստեփանավանի մարզադպրոցի տնօրեն Արտակ Սաքանյանին:
Մրցաշարին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրի է արժանացել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: