Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում
19.07.2021
Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 7-ից 13 տարեկան շուրջ 300 դպրոցականներ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից: Հանգիստը կկազմակերպվի երկու հերթափոխով՝ 20-ական օրով: Առաջին խումբը արդեն իսկ մեկնել է ճամբար:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից. ամառային հանգստի կազմակերպման ծրագրում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ: Ողջ հանրապետությունում նրանց թիվը կազմում է 3200, Լոռու մարզում՝ 300: