Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անվտանգ երթևեկություն՝ երկաթուղային գծանցներում
15.07.2021
«Գծանցների օր» միջոցառման շրջանակներում այսօր Լոռու մարզի Սպիտակ և Ախթալա համայնքներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորոցին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և ցուցաբերել զգոնություն, տրամադրեցին երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության մասին հուշաթերթիկներ՝ հստակ կանոնների շեշտադրմամբ: Միջոցառումն ուղղված էր՝ վարորդներին ևս մեկ անգամ հիշեցնելու երկաթուղային գծանցների ճիշտ հատման կանոնները:
Միջոցառմանը ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ:
Ելնելով վերջին շրջանում հանրապետության տարածքում երկաթուղային գծանցներում վթարների թվի աճից՝ «Հարավկովկասյան երկաթուղի»